Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
Հակամարտ կողմերի միջև (թուրքերի և մեր) հարաբերությունների հաստատման ժամանակ երկու կողմից էլ հաշվի են առնվում բոլոր արգումենտներն ու գործոնները իրենց հարաբերական կշիռների ու կարևորության հետ միասին, մի պրոցես, որն անհրաժեշտ է կողմերի միջև որևէ տեսակի հավասարակշռություն հաստատելու համար...